Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրաքը հայտարարում է դեպի Թուրքիա նոր նավթատարի շինարարության մեկնարկի մասին

Իրաքը հայտարարում է դեպի Թուրքիա նոր նավթատարի շինարարության մեկնարկի մասին
25.12.2017 | 15:10

Իրաքի իշխանությունները հայտարարել են նոր նավթատար կառուցելու մտադրության մասին, որ պետք է միմյանց կապի էներգակիրներով հարուստ Քիրկուկը թուրքական Ջեյհան նավահանգստի հետ` հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը` նշելով, որ խողովակաշարով օրական պետք է մեկ միլիոն բարել նավթ արտահանվի միջազգային շուկա:


Իրաքի կառավարությունը դիմել է արտերկրում գործող նավթային ընկերություններին` կոչ անելով մասնակցել խողովակաշարի շինարարությանը:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ